04 08 2022

Բուհերը պետք վերանայեն իրենց ծառայությունները. ԿԳՄՍ նախարար 



Ես հետևել եմ, մամուլում ինչ-որ անհասկանալի, տարօրինակ ձևով այս հարցը պտտվում է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ այս տարի ՀՀ բուհեր բավականին քիչ դիմորդներ են ընդունվել:

«Որևէ աննախադեպության մասին խոսք չկա, դիմորդների քանակը նախորդ տարի և այս տարի նույն կարգի է, ընդունվածների քանակը նույնիսկ այս տարի մի քիչ ավելի շատ է, եթե բացարձակ թվերը հանեք: Նույնիսկ այս տարի ընդունվածների մի աճ է արձանագրվել»:

ԻՆչ վերաբերում է կոնկրետ Ագրարային համալսարանին, նախարարն ասաց. «Դուք Ագրարայինի մասին եք ասում, բայց այնպես էէ, որ այնտեղ ընդունելությունը փայլում էր, այս տարի քչացել է»:

Իսկ պատճառների մասին խեսելիս, Դումանյանն ասաց. «Խնդիրների պատճառները տարբեր են: Կան, որ պատճառների արմատները գնում են տասնամյակներ, կան, որ ոչ այդքան հին պատմություն ունեն, և բուհերը պետք  որոշ դեպքերում վերանայեն իրենց իսկ ներակյացրած հայտերը, առաջարկվող ծառայությունները»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ